Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» չհաղթեց Լիոնում, «Բավարիան» ու «Լիվերպուլը» խաղաղ էին տրամադրված (տեսանյութ)

01:51   20 փետրվարի, 2019

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում փետրվարի 19-ին անցկացվեցին 1/8 եզրափակիչի 2 առաջին հանդիպումներ:

Կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս չկարողացավ առավելության հասնել ֆրանսիական «Լիոնի» նկատմամբ: Գրանցվեց 0:0 հաշիվը:

Դարպասի գրավում չարձանագրվեց նաեւ օրվա մյուս խաղում, որում անգլիական Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» գոլազուրկ ոչ ոքի խաղաց Մյունխենի «Բավարիայի» հետ:

Այս զույգերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 13-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Լիոն» (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0:0 (տեսանյութ

«Լիոն». Լոպեշ, Դյուբուա, Մարսելո, Դենեյեր, Մենդի, Ն՛Դոմբելե (Պեպե Շեյխ, 84), Այա, Տրաորե (Տուսարտ, 69), Դեպայ, Տերյե (Կորնյե, 76), Մուսա Դեմբելե:

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Սամեդո, Պիկե, Լանգլե, Ալբա, Բուսկետս, Սերխի Ռոբերտո (Վիդալ, 81), Ռակիտիչ, Դեմբելե (Կոուտինյո, 68), Մեսի, Սուարես:

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 0:0 (տեսանյութ

«Լիվերպուլ». Ալիսոն, Ալեքսանդր-Առնոլդ, Մատիպ, Ֆաբինյո, Ռոբերտսոն, Հենդերսոն, Վեյնալդում, Կեյտա (Միլներ, 76), Մանե, Սալահ, Ֆիրմինո (Օրիգի, 76):

«Բավարիա». Նոյեր, Կիմիխ, Հումելս, Զուլե, Ալաբա, Ալկանտարա, Խաբի Մարտինես, Խամես Ռոդրիգես (Ռենատո Սանչես, 88), Կոման (Ռիբերի, 81), Գնաբրի (Ռաֆինյա, 90+1), Լեւանդովսկի:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։