«Աթլետիկո» - «Յուվենտուս», «Շալկե» - «Մանչեսթեր Սիթի». Բուքմեյքերների կարծիքը

10:44   20 փետրվարի, 2019

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթին» կhյուրընկալվի գերմանական «Շալկեին»:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.28 գործակցով: Գերմանական ակումբի հաղթանակն ունի 11.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 6.50:

Օրվա մյուս խաղում Մադրիդի «Աթլետիկոն» կընդունի Թուրինի «Յուվենտուսին»: Իտալիայի չեմպիոնի հաղթանակը ստացել է 2.87 գործակից, իսպանացիներինը՝ 2.90, իսկ ոչ ոքին՝ 3.00:

Փետրվարի 20-ին կայանալիք 2 հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով կեսգիշերին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։