Մոուրինյո. Վենգերը ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է

20:56   19 փետրվարի, 2019

«Չելսի», «Ինտերի», «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն դրվատանքով է խոսել Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերի մասին, որի հետ կարիերայի ընթացքում ունեցել է բազմաթիվ վիճաբանություններ:

«Այո, ես եւ Վենգերն ունեցել ենք որոշակի դրվագներ հարաբերություններում: Բայց կարող եմ ասել, որ ես հավանում էի այդ դիմակայությունը: Սակայն մեր միջեւ միշտ եղել է իսկական հարգանք:

Նա նոր պատմություն գրեց «Արսենալում»: Ստեղծեց գրեթե իդեալական ֆուտբոլային թիմ մարզչական փիլիսոփայությամբ: Նա ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ երկու մարզիչներն էլ այժմ թիմ չեն մարզում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։