Մոսկվայի «Գրան պրի». Հայ մարզուհիների արդյունքները

14:45   19 փետրվարի, 2019

Հայաստանի երկու տարիքային խմբերի հինգ մարզուհիներ 36 երկրների ներկայացուցիչների թվում մասնակցել են Մոսկվայում անցկացված  գեղարվեստական մարմնամարզության  «Գրան պրի» միջազգային ավանդական մրցաշարին:

Ավագների  բազմամարտի պայքարում Յուլյա Վոդոպյանովան գրավել է 6-րդ տեղը: Յասմինա Աղագուլյանը 8-րդն է եղել գնդակով վարժությունում, Սիլվա Սարգսյանը բավարարվել է  ավելի համեստ արդյունքով, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Երիտասարդներ Աբիգայլ Պողոսյանը և Անժելիկա Կարախանյանը առաջին անգամ են մասնակցել արտագնա մրցումների եւ կարողացել են դրսևորել իրենց ունակությունները, թեև բարձր տեղեր չեն գրավել:

Ընթացիկ մրցաշրջանում օլիմպիական ուղեգրեր կվիճարկվեն Բաքվում կայանալիք Եվրոպայի (հունիս) և աշխարհի (սեպտեմբեր) առաջնություններում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։