Արսեն Վենգերը պարգեւատրվել է Laureus մրցանակաբաշխությունում (ֆոտո)

11:40   19 փետրվարի, 2019

Լոնդոնի «Արսենալը» 22 տարի գլխավորած Արսեն Վենգերը պարգեւատրվել է Laureus ամենամյա մրցանակաբաշխությունում: Ֆրանսիացի մասնագետը ստացել է «Արժանիքների համար» մրցանակը:

«Սպորտը հսկայական է: Ունեցել եմ շատ երկար կարիերա, սակայն սպորտի եւ մարդկանց հանդեպ կիրքս չի փոխվել»,- ստանալով մրցանակը՝ ասել է 69-ամյա Վենգերը, փոխանցում է Laureus-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը «Արսենալը» գլխավորեց 1996-2018-ը՝ նվաճելով 19 տիտղոս: Մարզչական կարիերայի ընթացքում Վենգերը գլխավորել է նաեւ ֆրանսիական «Նանսին», «Մոնակոն» ու ճապոնական «Նայոգա Գրամպուսը»:  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։