Լեւանդովսկի. Կլոպն ինձ դարձրեց իսկական հարձակվող

21:14   18 փետրվարի, 2019

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին դրվատանքով է խոսել անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին, որի հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում» մինչեւ «Բավարիա» տեղափոխվելը:

«Կլոպը մեծ ազդեցություն է ունեցել իմ կարիերայի վրա: Ես պետք է շնորհակալություն հայտնեմ նրան «Բորուսիայում» արած համատեղ գործի համար: Մենք միասին աճում էինք: Կլոպը հրաշալի մարզիչ ու մարդ է: Շատ բան եմ նրանից սովորել: Կլոպն ինձ դարձրեց իսկական հարձակվող եւ օգնեց քայլել առաջ: Ես չգիտեի, որ այդ ներուժն ունեմ: Նա տեսավ իմ մեջ ավելին:

Նրա խոսքերն ու շարժումները վարակիչ են: Նա պաշտում է ֆուտբոլը, սիրում է խաղից առաջ հանդերձարանում զրուցելը: Տեսնում ես, որ նա 100 տոկոսով տրվում է գործին»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լիվերպուլ» - «Բավարիա» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 19-ին, պատասխան խաղը Մյունխենում մարտի 13-ին է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։