Ջորջիո Պետրոսյանը հաղթել է նոկաուտով եւ պաշտպանել չեմպիոնական տիտղոսը

14:35   18 փետրվարի, 2019

Քիկբոքսինգի K-1-ի լեգենդար մարտիկ Ջորջիո (Գեւորգ) Պետրոսյանը (89-2-2, 39 նոկաուտ) Իտալիայի Մոնցա քաղաքում կայացած տիտղոսային մենամարտում նոկաուտով հաղթել է ճապոնացի Ատսուշի Տամեֆուսուին: Մենամարտն ավարտվել է առաջին ռաունդում:

Իտալիայում բնակվող հայ մարտիկն առաջին անգամ պաշտպանել է կիսամիջին քաշային կարգում ISKA Super Welterweight World Championship գոտին: Պետրոսյանին է պատկանում նաեւ Bellator Kickboxing չեմպիոնական գոտին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։