Մոուրինյոն չի բացառել, որ կաշխատի Ֆրանսիայի առաջնությունում

13:44   18 փետրվարի, 2019

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոն չի բացառել, որ կաշխատի Ֆրանսիայում: Նախօրեին պորտուգալացի մասնագետը ներկա էր եղել «Մոնպելյեի» եւ «Լիլի» միջեւ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի խաղին, որն ավարտվել է 0:0 հաշվով:

«Ինձ կարող եմ պատկերացնել «Լիգա-1»-ում մարզիչի կարգավիճակում: Արդեն աշխատել եմ 4 տարբեր երկրներում, եւ ինձ դուր է գալիս ծանոթանալ նոր մշակույթի հետ: Նոր առաջնությունում աշխատելը ֆանտաստիկ փորձ կլիներ ինձ համար:

Այս պահին ես հանգիստ եմ: Փորձում եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս ու ընկերներիս հետ: Միեւնույն ժամանակ, աշխատում եմ մարզչական աշխատանքի վերադառնալու ուղղությամբ: 2-3 ամիս առանց աշխատանքի մնալը նորմալ է: Սակայն, եթե ավելի երկար ես սպասում, դառնում է ավելի բարդ: Հույս ունեմ, որ կունենամ վերադառնալու հնարավորություն եւ կդառնամ ավելի ուժեղ»,- մարզիչի խոսքը մեջբերում է BT Sport-ը:

Հիշեցնենք, որ 56-ամյա Մոուրինյոն անգլիական ակումբը գլխավորում էր 2016 թվականից: Այդ ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Պորտուգալացու պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020 թվականի հուլիսը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։