Ինչո՞ւ է Մոուրինյոն ներկա եղել Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմի մասնակցությամբ խաղին (ֆոտո)

09:08   18 փետրվարի, 2019

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոն ներկա է եղել «Մոնպելյեի» եւ «Լիլի» միջեւ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի խաղին, որն ավարտվել է 0:0 հաշվով:

AFP-ի համաձայն՝ պորտուգալացի մասնագետը հետեւել է «Լիլի» ֆուտբոլիստներ Տյագու Մենդեշի ու Նիկոլյա Պեպեի խաղին: Նշվում է, որ 56-ամյա Մոուրինյոն բարձր է գնահատում 2 խաղացողների տաղանդը եւ ցանկանում է ավելի լավ ծանոթանալ նրանց խաղին:

Հիշեցնենք, որ այդ ոքիից հետո Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն 38 միավորով 6-րդն է: «Լիլը» 50 միավորով երկրորդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։