«Ժիրոնան» Մադրիդում կամային հաղթանակ տարավ «Ռեալի» նկատմամբ

16:57   17 փետրվարի, 2019

Իսպանական Պրիմերայի 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց կատալոնական «Ժիրոնայից» եւ չկարողացավ բարձրանալ երկրորդ տեղ (տեսանյութ):

Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց Արքայական ակումբի բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը խփեցին 2 գոլ եւ տարան կամային հաղթանակ: Խաղի վերջին րոպեին կարմիր քարտ ստացավ «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը:

Հանդիպմանը «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնի տրիբունայից հետեւում էին նաեւ Երեւանի «Փյունիկի» 7 պատանի ֆուտբոլիստները, որոնք մեկշաբաթյա վերապատրաստման են մեկնել Իսպանիա եւ կմարզվեն «Լեգանեսի» ակադեմիայում:

«Ռեալը» 45 միավորով մնաց երրորդ տեղում եւ արդեն 9 միավոր է հետ առաջատար «Բարսելոնայից», որը նախօրեին հաղթել էր «Վալյադոլիդին»: Երկրորդ տեղ բարձրացած Մադրիդի «Աթլետիկոն» ունի 47 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ռեալ» - «Ժիրոնա»՝ 1:2

Կազեմիրո, 25 – Կրիստիան Ստուանի, 65 (11մ), Պորտու, 75   

Հեռացում՝ Սերխիո Ռամոս, 90 («Ռեալ») 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։