Լեւոն Աղասյանը երրորդ տարին անընդմեջ հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում

13:38   17 փետրվարի, 2019

Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը երրորդ տարին անընդմեջ նվաճել է աթլետիկայի Բալկանյան երկրների ձմեռային առաջնության եռացատկի չեմպիոնի տիտղոսը:

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված մրցաշարում կապանցի 24-ամյա եռացատկորդը հաղթել է 16.71 մ արդյունքով։ Արծաթե եւ բրոնզե մեդալները բաժին են հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Նազիմ Բաբաեւին (16.68 մ) եւ թուրք Օզիպեկ Ջանին (16.21):

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը 1500 մ վազքատարածությունում 3.44.55 արդյունքով գրավել է երրորդ տեղը:

Հիշեցնենք, որ Լեւոն Աղասյանը Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մասնակից է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։