Անգլիայի Գավաթ. «Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց չորրորդ լիգայի թիմին

23:24   16 փետրվարի, 2019

«Մանչեսթեր Սիթին» նվաճեց Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր: 5-րդ շրջանում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց Անգլիայի չորրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Նյուպորտին»: Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում: Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ 18-ամյա անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը:

Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ: Ավելի վաղ 5-րդ շրջանի արգելքը հաղթահարել էին նաեւ «Ուոթֆորդը», «Բրայթոնը» եւ «Միլուոլը»:

Անգլիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ

«Նյուպորտ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 1:4

Պեդրագ Ամոնդ, 88 – Լերոյ Սանե, 51, Ֆիլ Ֆոդեն, 75, 90, Ռիհադ Մահրեզ, 90+4

«Ուիմբլդոն» – «Միլուոլ»՝ 0:1

Մարեյ Ուալաս, 5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։