Գրիզմանի գոլը հաղթանակ պարգեւեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)

21:12   16 փետրվարի, 2019

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»: «Աթլետիկոյի» հաղթական գոլը 74-րդ րոպեին խփեց ֆրանսացի հարձակվող Անտուան Գրիզմանը (տեսանյութ):

27-ամյա Գրիզմանը 130-րդ գոլը խփեց «Աթլետիկոյի» կազմում եւ, շրջանցելով Ֆերնանդո Տորեսին, ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ 5-րդ տեղ:

Այս հաղթանակից հետո «Աթլետիկոն» շրջանցեց մեկ հանդիպում պակաս անցկացրած Մադրիդի «Ռեալին» եւ 47 միավորով բարձրացավ երկրորդ տեղ:

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ռայո Վալյեկանո» - «Աթլետիկո»՝ 0:1

Անտուան Գրիզման, 74



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։