Բելառուս ֆուտբոլիստները Ռուսաստանում այլեւս չեն համարվի լեգեոնական

11:12   16 փետրվարի, 2019

Հաջորդ մրցաշրջանից բելառուս ֆուտբոլիստները Ռուսաստանում այլեւս չեն համարվի լեգեոնական: Այդ մասին Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովը, փոխանցում է «БелТА»-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրասիական տնտեսական միության դատարանը որոշում էր կայացրել կազմակերպության անդամ երկրների մարզիկների աշխատանքային գործունեության վերաբերյալ: Որոշվել էր, որ Բելառուսի մարզիկները Ռուսաստանում այլեւս չեն ունենալու լեգեոնականի կարգավիճակ, իսկ հայ ու ղազախ ֆուտբոլիստներին լեգեոնականների կարգավիճակից ազատելու հարցը դեռ չի քննարկվել:

Այժմ Ռուսաստանի Պրեմյեր լիգայում թիմերի մեկնարկային կազմերում կարող են ընդգրկվել առավելագույնը 6 լեգեոնականներ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.