Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը «Նապոլիից» է

23:34   15 փետրվարի, 2019

Իտալական «Նապոլիի» իսպանացի կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը ճանաչվել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստ:

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում Կալյեխանը շրջանցել է Ռոս Բարկլիին («Չելսի»), Ռուբեն Սոբրինոյին («Վալենսիա») եւ Լուդեկ Պերնիցային («Վիկտորիա Պլզեն»):

Շվեյցարական «Ցյուրիխի» դեմ արտագնա խաղում (3:1) 32-ամյա իսպանացին դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումները կանցկացվեն փետրվարի 21-ին:

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղերի խորհրդանշական հավաքականը



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։