«Փյունիկի» հաջորդ մրցակիցը «Ռիգան» է

17:22   15 փետրվարի, 2019

Հայտնի է դարձել Երեւանի «Փյունիկի» հաջորդ մրցակիցը Կիպրոսում փետրվարի 8-21-ն անցկացվող Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկությունում:

Փետրվարի 17-ին ռուսաստանցի մասնագետ Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը կմրցի լատվիական «Ռիգայի» հետ՝ պայքարելով 9-12-րդ տեղերի համար:

Հիշեցնենք, որ խմբային փուլի 3 խաղերում «Փյունիկը» նվազագույն պարտվել էր Վոլգոգրադի «Ռոտորին» եւ ոչ ոքի խաղացել Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Արեւմուտք» գոտու մրցաշարում հանդես եկող «Մուրոմի» (1:1) ու Սարանսկի «Մորդովիայի» (1:1) հետ՝ 2 միավորով երրորդ տեղը գրավելով A խմբում:

«Ռիգայի» հետ խաղից հետո «Փյունիկը» կանցկացնի եւս մեկ հանդիպում, սակայն մրցակիցը դեռ հայտնի չէ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։