NBA. Ռասել Ուեստբրուկը թարմացրեց ռեկորդը, «Նյու Յորքն» ընդհատեց հակառեկորդը

12:52   15 փետրվարի, 2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Օկլահոման» հյուրընկալվելիս 122:131 հաշվով պարտվել է «Նոր Օրլեանին»:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկը, որը հավաքել է 44 միավոր: Նա նաեւ կատարել 11 արդյունավետ փոխանցում, 14 անգամ տիրել օղակից հետ եկած գնդակին եւ թրիփլ-դաբլի հեղինակ դարձել 11-րդ խաղում անընդմեջ՝ թարմացնելով սեփական ռեկորդը: Ուեստբրուկը նախորդ խաղում էր գերազանցել Ուիլտ Չեմբերլենի ռեկորդը, որը 1967/68 մրցաշրջանում թրիփլ-դաբլի հեղինակ էր դարձել 9 խաղերում անընդմեջ:

Դա ամերիկացի բասկետբոլիստի 24-րդ թրիփլ-դաբլն էր այս մրցաշրջանում եւ 128-րդը կարիերայում:

Հետնապահ «Նյու Յորքը» 106:91 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Ատլանտայի» նկատմամբ: Նախորդ 18 խաղերում «Նյու Յորքը» պարտվել էր՝ սահմանելով ակումբային հակառեկորդ:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

 NBA, կանոնավոր առաջնություն

«Ատլանտա» - «Նյու Յորք»՝ 91:106 (13:28, 38:26, 22:28, 18:24)

«Նոր Օրլեան» – «Օկլահոմա»՝ 131:122 (31:31, 35:32, 35:26, 30:33)

«Օռլանդո» – «Շառլոտ»՝ 127:89 (33:18, 38:18, 27:31, 29:22)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։