Էնթոնի Ջոշուան հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 1-ին

22:55   14 փետրվարի, 2019

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA Super, IBO, IBF, WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 1-ին։

Նյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» արենայում կայանալիք մենամարտում անգլիացի բռնցքամարտիկի մրցակիցը կլինի ամեիկացի Ջարել Միլերը, փոխանցում է Matchroom Boxing պրոմոուտերական ընկերության կայքը։

Էնթոնի Ջոշուան նախորդ մենամարտն անցկացրել է 2018-ի սեպտեմբերին՝ 7-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով ռուսաստանցի Ալեքսանդր Պովետկինին։ Ջարել Միլերը նախորդ անգամ ռինգ է դուրս եկել 2018-ի նոյեմբերին, երբ նոկաուտով հաղթել է Բոգդան Դինին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։