Եվրոպայի լիգա. «Արսենալը» պարտվեց Բելառուսում (տեսանյութ)

23:46   14 փետրվարի, 2019

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով անակնկալ պարտություն կրեց Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ից: Դաշտի տերերի հաղթական գոլն առաջին խաղակեսի վերջին րոպեին խփեց բելառուս կիսապաշտպան Ստանիսլավ Դրագունը (տեսանյութ):

Հայաստանի հավաքականի 30-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 21-ին Լոնդոնում: Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի զույգերը եւս որոշվելու են վիճակահանությամբ:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ, առաջին խաղ

ԲԱՏԷ (Բելառուս) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1:0

Ստանիսլավ Դրագուն, 45

Հեռացում՝ Ալեքսանդր Լյակազեթ, 85 («Արսենալ»)

«Լացիո» (Իտալիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 0:1 (տեսանյութ

Վիսամ Բեն Յեդեր, 22

«Ռապիդ» (Ավստրիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 0:1 (տեսանյութ

Լաուտարո Մարտինես, 39 (11մ)   

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Բենֆիկա» («Պորտուգալիա»)՝ 1:2 (տեսանյութ

Կրիստիան Լույինդումա, 54 – Էդուարդո Սալվիո, 27 (11մ), Հարիս Սեֆերովիչ, 64

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Բայեր» (Գերմանիա)՝ 0:0 (տեսանյութ

«Ռեն» (Ֆրանսիա) - «Բետիս» (Իսպանիա)՝ 3:3 (տեսանյութ

Ադրիեն Հունո, 2, Խավի Գարսիա, 11 (ինքնագոլ), Հաթեմ Բեն Արֆա, 45+3 (11մ) – Ջիովանի Լե Սելսո, 32, Սիդնեյ, 62, Դիեգո Լայնես, 90   

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)՝ 2:2 

Ահմեդ Հասան, 10, Ժիլ Դիաս, 40 – Վիտալի Բույալսկի, 27, Բենջամին Վերբիչ, 87

«Սլավիա» (Չեխիա) - «Գենկ» (Բելգիա)՝ 0:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։