Դենիս Թումասյանն՝ «Ալաշկերտում» առաջին տպավորությունների մասին

17:41   14 փետրվարի, 2019

«Ալաշկերտի» նորեկ Դենիս Թումասյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրուցում խոսել է թիմում առաջին տպավորությունների մասին:

Ռուսաստանցի կենտրոնական պաշտպանն  այս ձմռանն «Ալաշկերտ» էր տեղափոխվել Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Ուֆայից»: Հայկական ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականի օգոստոս:

Կարիերայի ընթացքում 33-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաեւ Ֆինլանդիայի «Յարոյում», ռուսական ԲՄԱ-ում, «Տորպեդոյում» եւ «Ուրալում»:

Այս օրերին Թումասյանն «Ալաշկերտի» կազմում հավաքի է մասնակցում Անթալիայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։