Ինչպես էին Դորտմունդի «Բորուսիայի» ֆանատները «պաշարել» «Ուեմբլին» (ֆոտոշարք)

15:12   14 փետրվարի, 2019

Գերմանական Բունդեսլիգայի առաջատար Դորտմունդի «Բորուսիան» երկրպագուական աջակցության պակաս չի զգացել Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղին ներկա են եղել բազմաթիվ գերմանացի երկրպագուներ, որոնք եղել են շատ ակտիվ:

Դորտմունդից մինչեւ Լոնդոն հեռավորությունը մոտ 550 կմ է:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» տնային հաղթանակ էր տարել 3:0 հաշվով՝ բոլոր գոլերը խփելով երկրորդ խաղակեսում: Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին Դորտմունդում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։