14:04 13 փետրվարի, 2019Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ալաշկերտի» դարպասապահ Հենրի Ավագյանը հայտնվել է շոտլանդական ակումբների հետաքրքրության ոլորտում:
Dailyrecord.co.uk-ի համաձայն՝ 191 սմ հասակ ունեցող 23-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են Շոտլանդիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Հիբերնիան», «Սենթ Միրեն» եւ «Մոզերվել» ակումբները:
«Ալաշկերտի» հետ Ավագյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Նա Հայաստանի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել էր նախորդ տարվա նոյեմբերին՝ մասնակցելով Լիխտենշտեյնի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպմանը (2:2):
Ֆոտո՝ ՀՖՖ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.