Մահացել է 20-րդ դարի լավագույն դարպասապահներից մեկը

16:08   12 փետրվարի, 2019

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Գորդոն Բենկսը մահացել է 81 տարեկանում: 1996թ. աշխարհի չեմպիոնի մոտ 2015-ին հայտնաբերվել էր քաղցկեց, փոխանցում է Daily Mail-ը:

Բենկսը IFFHS-ի վարկածով երկրորդ տեղն էր զբաղեցրել 20-րդ դարի լավագույն դարպասապահների ցուցակում՝ զիջելով միայն Լեւ Յաշինին: Պրոֆեսիոնալ մակարդակում նա հանդես է եկել մոտ 20 տարի (1958-1977), «Լեսթերի» ու «Սթոք Սիթիի» հետ դարձել Անգլիական լիգայի գավաթակիր:

1970-ին Գորդոն Բենկսը ստացել է Բրիտանական կայսրության սպայի կոչում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։