Ագուերոն կրկնեց Շիրերի ռեկորդը, «Չելսին» սահմանեց հակառեկորդ

22:06   10 փետրվարի, 2019

«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, 3 գնդակ ուղարկելով Լոնդոնի «Չելսիի» դարպասը, 11-րդ անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիական Պրեմյեր լիգայում:

Ագուերոն կրկնեց «Նյուքասլի» լեգենդար հարձակվող Ալան Շիրերի ռեկորդը, փոխանցում է Opta-ն:

Այդ ցուցանիշով երրորդ տեղում է «Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերը, որը 9 անգամ է դարձել հեթ-տրիկի հեղինակ:

Ագուերոն 17 գոլով հավասարվեց Պրեմյեր լիգայի ռմբարկուների ցուցակը գլխավորող Մոհամեդ Սալահին («Լիվերպուլ»):

«Չելսին», այդ խաղում պարտվելով 0:6 հաշվով, 1992-ին հիմնադրված Պրեմյեր լիգայում առաջին անգամ բաց թողեց 6 գոլ: Բացի այդ, մինչեւ այս Պրեմյեր լիգայում լոնդոնյան ակումբի ամենախոշոր հաշվով պարտությունը եղել էր 4 գոլի տարբերությամբ:

«Չելսին» «Նոթինգհեմ Ֆորեստին» 0:7 հաշվով պարտվել էր 1991-ին, երբ Պրեմյեր լիգան դեռ հիմնադրված չէր:

Հիշեցնենք, այդ հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 65 միավոր եւ հավասարվեց առաջատար «Լիվերպուլին», որից մեկ հանդիպում ավելի է անցկացրել: Խփած եւ բաց թողած գոլերի ցուցանիշով մանչեսթերցիներն առաջին տեղում են: «Չելսին» ունի 50 միավոր եւ «Արսենալի» հետ բաժանում է 5-6-րդ տեղերը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։