Դավիթ Արշակյանը «Կայսարին» գոլ է խփել դաշտ դուրս գալուց մեկ րոպե հետո, Արսեն Բեգլարյանը փորձաշրջան է անցնում բելառուսական ակումբում

12:59   10 փետրվարի, 2019

Թուրքիայում հավաք անցկացնող ուկրաինական «Դեսնան» ու ղազախական «Կայսարը» հանդիպել են ստուգողական խաղում: Ուկրաինական ակումբը հաղթել է 4:0 հաշվով: Խաղի երրորդ գոլը խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Դավիթ Արշակյանը, որը փորձաշրջան է անցնում «Դեսնայում»: 24-ամյա հարձակվողը փոխարինման է դուրս եկել 68-րդ րոպեին, իսկ 1 րոպե անց գրավել է դարպասը՝ օգտվելով ղազախական ակումբի դարպասապահի սխալից:

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Կայսարի» կազմում մասնակցել է առաջին խաղակեսին:

Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը փորձաշրջան է անցնում բելառուսական «Լուչում», հաղորդում է by.tribuna.com-ը:

Վերջերս 25-ամյա դարպասապահը փորձաշրջան էր անցել նաեւ նորվեգական «Կրիստիանսունդ» ակումբում։

Բելառուսի ավարտված առաջնությունում «Լուչը» գրավել է 13-րդ տեղը: Արսեն Բեգլարյանը նախորդ տարի հանդես էր գալիս Լատվիայի «Լիեպայա» ակումբում, որի կազմում մասնակցեց Լատվիայի ավարտված առաջնության 15 խաղի: Այժմ նա ունի ազատ գործակալի կարգավիճակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։