Մխիթարյան. Կարեւոր հաղթանակ էր, քանի որ 2 ամիս չէինք հաղթել արտագնա հանդիպումներում

00:08   10 փետրվարի, 2019

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը «Հադերսֆիլդի» նկատմամբ Անգլիայի առաջնության 26-րդ տուրի արտագնա խաղում: Ոտքի կոտրվածքից հետո Մխիթարյանն առաջին անգամ էր ընդգրկվել «Արսենալի» մեկնարկային կազմ:

«Ուրախ էի երկու ամիս անց վերադառնալ գլխավոր թիմ: Ես կշարունակեմ աշխատել եւ կձգտեմ անել առավելագույնը թիմի համար: Սա կարեւոր հաղթանակ էր մեզ համար, քանի որ երկու ամիս չէինք հաղթել արտագնա հանդիպումներում: Խաղից այնքան էլ գոհ չենք, բայդ արդյունքից գոհ ենք: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ առաջիկա հանդիպումներում հաղթանակ տանելու համար: Հիմա ամեն միավորը կարեւոր է:

Այժմ պետք է կենտրոնանանք Եվրոպայի լիգայի վրա, իսկ հետո դարձյալ Պրեմյեր լիգա»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում «Արսենալը» փետրվարի 14-ին Բելառուսում կմրցի ԲԱՏԷ-ի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։