Գոռ Երիցյան. Ուրախ եմ, որ հաջող մենամարտ ստացվեց, մրցակիցս թույլ չէր

22:01   9 փետրվարի, 2019

Պատրաստ էի մինչեւ վերջ մենամարտել, բայց մրցակիցս հանձնվեց առաջին ռաունդից: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ ռինգում Հայաստամը ներկայացնող, WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոն, Գոռ Երիցյանը, որը Սոչիում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում տարավ իր 10-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում:

«1 րոպե 18 վայրկյան. այդպես ստացվեց անկախ իմ կամքից: Հարվածեցի ճիշտ տեղին եւ ճիշտ ժամանակին: Հարվածս հասավ իր նպատակին: Ուրախ եմ, որ հաջող մենամարտ ստացվեց, մրցակիցս թույլ չէր: Կանգ չենք առնելու, այսպես շարժվելու ենք առաջ»,- ասաց Գոռ Երիցյանը:

WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոնի 10-րդ մենամարտում մրցակիցը Արգենտինայի ներկայացուցիչ Մաքսիմիլիանո Լեոնել Սկալզոնեն էր, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացնում էր իր 20-րդ մենամարտը:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։