Դորտմունդի «Բորուսիան» բաց թողեց հաղթանակը 3:0 առավելությունից հետո

20:24   9 փետրվարի, 2019

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում առաջատար Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Հոֆենհայմին» եւ բավարարվեց 1 միավորով: Գրանցվեց 3:3 հաշիվը, թեեւ մինչեւ 75-րդ րոպեին դաշտի տերերը հաղթում էին 3:0 հաշվով:

«Բորուսիան» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

Առաջատարից 8 միավոր է հետ նաեւ Մյոնխենգլադբախի «Բորուսիան», որը 21-րդ տուրում տանը խաղաց Բեռլինի «Հերտայի» հետ եւ պարտություն կրեց 0:3 հաշվով:

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Հոֆենհայմ»՝ 3:3 (տեսանյութ)

Ջեյդոն Սանչո, 32, Մարիո Գյոտցե, 43, Ռաֆայել Գերեյրո, 67 – Իսակ Բելֆոդիլ, 75, 87, Պավել Կադերժաբեկ, 83

«ՌԲ Լայպցիգ» - «Այնտրախտ Ֆ.»՝ 0:0

«Բորուսիա Մ.» - «Հերտա»՝ 0:3

Սալոմոն Կալու, 30, Օնդրեյ Դուդա, 56, Դեյվի Զելկե, 76

«Հանովեր» - «Նյուրնբերգ»՝ 2:0

Նիկոլայ Մյուլեր, 45+5, 77

Հեռացում՝ Սիմոն Ռայն («Նյուրնբերգ»), 11

«Ֆրայբուրգ» - «Վոլֆսբուրգ»՝ 3:3

Վինչենցո Գրիֆո, 37, Նիլս Պետերսեն, 70, Ջան-Լուկա Վալդշմիդտ, 88 – Ժերոմ Ռուսիյոն, 11, Վաուտեր Վեգորստ, 63, 11մ, Ռենատո Շտեֆեն, 74

«Բավարիա» - «Շալկե»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։