Թալանել են «Մարսելի» նախագահի տունը՝ պատճառելով 100 հազար եվրոյի վնաս

19:44   9 փետրվարի, 2019

«Մարսելի» նախագահ Ժակ-Անրի Էյրոյի տունը թալանել են «Դիժոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպման ժամանակ, հաղորդում է RMC Sport-ը:

Ընդհանուր վնասը կազմել է մոտ 100 հազար եվրո: 50-ամյա Էյրոն գործարար է, «Մարսելի» նախագահ է դարձել 2016թ. հոկտեմբերին:

Ֆրանսիայի առաջնության 24 տուրից հետո «Մարսելը» 37 միավորով 5-րդն է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։