«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է անպարտելի շարքը Սուլշերի հետ (տեսանյութ)

18:19   9 փետրվարի, 2019

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում հյուրընկալվեց հետնապահներից «Ֆուլհեմին»:

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ մանչեսթերյան թիմը շարունակեց անպարտելի շարքը՝ առավելության հասնելով 3:0 հաշվով:

Արդեն սկզբնամասում աչքի ընկան ֆրանսիացիներ Պոլ Պոգբան եւ Անտոնի Մարտիալը: Երկրորդ խաղակեսում Պոգբան նաեւ դիպուկ իրացրեց 11 մետրանոցը՝ ձեւակերպելով դուբլ:

Սուլշերի ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ պարտություն չի կրել: Պրեմյեր լիգայում անցկացրած 9 խաղից 8-ում գրանցել է հաղթանակ, մեկում՝ ոչ ոքի:

«Մանչեսթեր Յունայթեդը» 51 միավորով բարձրացավ չորրորդ տեղ եւ 1 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած «Չելսիից», որն այս տուրում փետրվարի 10-ին կհյուրընկալվի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: «Ֆուլհեմը» 17 միավորով նախավերջին տեղում է:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:3 (տեսանյութ)

Պոլ Պոգբա, 14, 65, 11մ, Անտոնի Մարտիալ, 23



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։