Կուրտուա. «Աթլետիկոյի» ֆանատների ագրեսիվությունն ավելի կմոտիվացնի ինձ

16:39   9 փետրվարի, 2019

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուային չի մտահոգում Մադրիդի «Աթլետիկոյի» ֆանատների հնարավոր ագրեսիվությունն իր դեմ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի առաջիկա խաղում:

Բելգիացի ֆուտբոլիստը 2011-2014 թվականներին հանդես է եկել «Աթլետիկոյում» ՝ մասնակցելով 154 հանդիպման: Այնուհետեւ նա տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի», իսկ անցած ամռանն ընդունեց «Ռեալի» առաջարկը:

«Երբեմն փողոցում երկրպագուները բղավում են դեմքիս՝ «Առաջ, «Աթլետիկո», բայց ես բացասական հույզեր չեմ ունենում: Ամեն ինչ սահմանափակվում է ագրեսիվությամբ սոցիալական ցանցերում: Դա ինձ չի մտահոգում: Եթե դա նրանց երջանկացնում է, թող այդպես լինի:

Եթե հանդիպման ժամանակ «Աթլետիկոյի» ֆանատները ինչ-որ բան նետեն իմ ուղղությամբ, ապա դա ոչ մի ազդեցություն չի ունենա, միայն ավելի կմոտիվացնի ինձ»,- Կուրտուայի խոսքը մեջբերում է AS-ը:

Փետրվարի 9-ին կայանալիք «Աթլետիկո» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:15-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։