Էմերի. Առաջին եռյակի թիմերի եւ «Արսենալի» միջեւ տարբերությունը հսկայական է

11:23   9 փետրվարի, 2019

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոստովանել է, որ իր ղեկավարած թիմի համար բարդ է պայքարել Անգլիայի առաջնության մրցանակային եռյակում տեղ գրավելու համար:

«Իհարկե, կան մեզնից ուժեղ թիմեր: Պետք է խոստովանել, որ լավագույն քառյակի համար պայքարում մենք հետնապահ ենք: Հիմա «Արսենալը» 6-րդն է, այդպիսին է իրականությունը: Մենք դեռ հավատում ենք, որ կարող ենք առաջնությունն ավարտել լավագույն քառյակում, բայց հրաշալի պատկերացնում ենք, որ դա բարդ կլինի:

Առաջին եռյակում գտնվող «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի», «Տոտենհեմի» եւ մեր միջեւ տարբերությունը հսկայական է: Բայց «Չելսիի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կարող ենք մրցակցել»,- Էմերիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Արսենալը» փետրվարի 9-ին կհյուրընկալվի «Հադերսֆիլդին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին: Սպասվում է Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադարձը Պրեմյեր լիգա ոտքի կոտրվածքից հետո:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։