Մեսի՞, թե՞ Ռոնալդու. Ջոն Թերիի պատասխանը

00:22   9 փետրվարի, 2019

Լոնդոնի «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի նախկին խաղացող եւ ավագ Ջոն Թերին Ինստագրամում պատասխանել է երկրպագուների հարցերին, որոնցից մեկը եղել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի եւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համեմատության մասին: Թերին նախապատվությունը տվել է Մեսիին, սակայն արժանին է մատուցել նաեւ Ռոնալդուին:

«Ես միշտ կընտրեմ Մեսիին նրա հսկայական բնական տաղանդի համար: Բայց, եթե ամեն երիտասարդ ֆուտբոլիստ աշխատի Ռոնալդուի նման, ապա կունենա շանս: Երկու ֆենոմեն»,- գրել է Ջոն Թերին: Նա ժամանակին խոստովանել էր, որ իր երկու երեխաների ֆուտբոլային կուռքը Մեսին է:

Թերին 1998-2017 թվականներին հանդես է եկել «Չելսիում»: 2018-ին նա ավարտեց ֆուտբոլիստի կարիերան:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։