«Արարատ-Արմենիան» երկրորդ հավաքն է սկսել Կիպրոսում եւ կխաղա «Ուրալի» հետ

23:11   8 փետրվարի, 2019

«Արարատ-Արմենիան» Կիպրոսում սկսել է երկրորդ մարզումային հավաքը, որը կտեւի մինչեւ փետրվարի 21-ը:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը փետրվարի 12-ին ստուգողական հանդիպում կանցկացնի ռուսական «Ուրալի» հետ, որի կազմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:

Հիշեցնենք, որ առաջին մարզումային հավաքի ժամանակ «Արարատ-Արմենիան» 3:1 հաշվով հաղթեց Կիպրոսի «Ակրիտաս Չլորակասին» եւ 2:0 հաշվով՝ «Դիգենիս Օրոկլինիսին», ոչ ոքի (1:1) ավարտեց հանդիպումը ռուսական «Ուֆայի» հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։