«Լոս Անջելես Գելաքսին» կտեղադրի Դեւիդ Բեքհեմի արձանը

18:43   8 փետրվարի, 2019

«Լոս Անջելես Գելաքսին» իր ստադիոնի մոտ կտեղադրի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտած Դեւիդ Բեքհեմի քանդակը, որի բացումը կլինի մարտի 2-ին, մրցաշրջանի առաջին խաղից առաջ: Անգլիացին «Լոս Անջելես Գելաքսիում» հանդես է եկել 2007-2012 թվականներին:

ՄԼՍ-ի ակումբների պատմության մեջ սա կլինի խաղացողի արձան տեղադրելու առաջին դեպքը, հաղորդում է ESPN-ը:

Բեքհեմը լոսանջելեսյան թիմի հետ դարձել է ՄԼՍ-ի կրկնակի չեմպիոն՝ 2011-ին եւ 2012-ին:

Հիշեցնենք, որ Բեքհեմը հիմնադրել է «Ինտեր Մայամի» ակումբը, որը նորամուտը ՄԼՍ-ում կնշի 2020 թվականին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։