Լեբրոն Ջեյմսն ու Յաննիս Ադետոկունբոն ընտրել են «Բոլոր աստղերի հանդիպման» կազմերը (ֆոտո)

12:07   8 փետրվարի, 2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) տեղի է ունեցել «Բոլոր աստղերի հանդիպման» դրաֆթը: Արդեն երկրորդ տարին 2 թիմերի ավագներն ընտրում են իրենց թիմերի կազմերը:

Արեւմտյան գոտու հավաքականի ավագ, «Լոս Անջելես Լեյքերիս» առաջատար Լեբրոն Ջեյմսն առաջինն է սկսել մեկնարկային հնգյակի ընտրությունը, իսկ Արեւելյան գոտու թիմի ավագ Յաննիս Ադետոկունբոն («Միլուոկի») ունեցել է փոխարինողներին առաջինն ընտրելու հնարավորություն:

NBA-ի աստղային երեկոն տեղի կունենա փետրվարի 17-ին Շառլոտում:

Արեւմտյան գոտու մեկնարկային կազմը. Լեբրոն Ջեյմս («Լեյքերս»), Կեւին Դյուրանտ («Գոլդեն Սթեյտ»), Կայրի Իրվինգ («Բոստոն»), Կավայ Լեոնարդ («Տորոնտո»), Ջեյմս Հարդեն («Հյուսթոն»):

Փոխարինողներ. Էնտոնի Դեւիս («Նոր Օրլեան»), Կլեյ Թոմփսոն («Գոլդեն Սթեյտ»), Դեմյեն Լիլարդ («Պորտլենդ»), Բեն Սիմոնս («Ֆիլադելֆիա»), Լամարկուս Օլդրիջ («Սան Անտոնիո»), Կարլ-Էնտոնի Թաունս («Մինեսոտա»), Բրեդլի Բիլ («Վաշինգտոն»), Դուեյն Ուեյդ («Մայամի»):

Արեւելյան գոտու մեկնարկային կազմը. Յաննիս Ադետոկունբո («Միլուոկի»), Ստիվեն Կարի («Գոլդեն Սթեյտ»), Պոլ Ջորջ («Օկլահոմա»), Կեմբա Ուոկեր («Շառլոտ»), Ջոել Էմբիդ («Ֆիլադելֆիա»):

Փոխարինողներ. Քրիս Միդլթոն («Միլուոկի»), Նիկոլա Յոկիչ («Դենվեր»), Ռասել Ուեստբրուկ («Օկլահոմա»), Բլեյք Գրիֆին («Դետրոյտ»), Դ՛Անջելո Ռասել («Բրուքլին»), Նիկոլա Վուչեւիչ («Օռլանդո»), Կայլ Լոուրի («Տորոնտո»), Դիրկ Նովիցկի («Դալաս»):

Հիշեցնենք, որ Նիկոլա Յոկիչը, Քրիս Միդլթոնը, Բեն Սիմոնսը, Դ՛Անջելո Ռասելը եւ Նիկոլա Վուչեւիչն առաջին անգամ կմասնակցեն «Բոլոր աստղերի հանդիպմանը»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։