«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր կառաջարկի Սուլշերին

11:28   8 փետրվարի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ուլե-Գունար Սուլշերին մտադիր է լիարժեք պայմանագիր առաջարկել այս մրցաշրջանի վերջում, հաղորդում է Mirror-ը:

Մինչեւ այս «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր էր առաջարկ անել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին, սակայն վստահ չէ, որ արգենտինացի մասնագետը կհեռանա լոնդոնյան ակումբից:

Հիշեցնենք, որ նորվեգացի մասնագետը դեկտեմբերին է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», որը բոլոր մրցաշարերում նրա գլխավորությամբ տարել է 9 հաղթանակ եւ գրանցել մեկ ոչ ոքի: Սուլշերը դարձել էր «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության առաջին մարզիչը, որը մանչեսթերյան ակումբում մեկնարկում է 8 հաղթանակով: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։