«Պորտուի» սանը՝ «Գանձասար-Կապանում»

18:44   6 փետրվարի, 2019

«Գանձասար-Կապանը» մեկ տարվա պայմանագիր է կնքել 28-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Ժորժե Շուլայի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Շուլան պորտուգալական «Պորտուի» սան է, հանդես է եկել Պորտուգալիայի բարձրագույն խումբը ներկայացնող մի շարք թիմերում՝ «Սպորտինգ», «Մարիտիմու», խաղացել է հոլանդական «Վենլո» և լիտվական «Ժալգիրիս» ակումբներում։

28-ամյա կիսապաշտպանի նախորդ ակումբը եղել է պորտուգալական «Մերելինենսեն»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։