Աթլետիկայի Հայաստանի թիմը մեկնում է Ստամբուլ

16:46   6 փետրվարի, 2019

Աթլետիկայի Հայաստանի թիմը փետրվարի 8-ին կմեկնի Թուրքիայի Ստամբուլ քաղաք, որտեղ կանցկացնի 12-օրյա հավաք:

Մարզումներին կմասնակցեն 10 մարզիկ-մարզուհիներ: Հավաքին կհաջորդի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունը, որը կավարտվի փետրվարի 17-ին: Մրցումներից հետո հայ աթլետները կշարունակեն մարզումները եւ Երեւան կվերադառնան փետրվարի 22-ին, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Վահագն Ջավախյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն նաեւ մարզիչներ Արսեն Պետրոսյանն ու Գրիգոր Բարսեղյանը: Մրցումներում իրենց ուժերը կփորձեն հեռացատկորդներ, եռացատկորդներ, տարբեր տարածությունների վազորդներ Գայանե Չիլոյանը, Մարիետա  Մինասյանը,  Մարիաննա Բաղյանը, Լեւոն Աղասյանը, Արամայիս Սարգսյանը, Արտակ Համբարձումյանը, Երվանդ Մկրտչյանը, Նարեկ Ղուկասյանը, Ռոման Ալեքսանյանը  եւ Ռազմիկ Մկրտչյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։