Իսինբաեւան պատրաստվում է մասնակցել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին

11:42   17 օգոստոսի, 2012

Ես բազմիցս հայտարարել եմ, որ կարիերաս կավարտեմ բարձր մակարդակով, հայտարարել է կրինակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Ելենա Իսինբաեւան, որը Լոնդոնի Օլիմպիական խաղերի ձողացատկի մրցումներում նվաճեց բրոնզե մեդալ:

Ռուս մարզուհին հայտնել է, որ պատրաստվում է մասնակցել 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 31-րդ Օլիմպիական խաղերին:

«Ցանկանում եմ բարձր մակարդակով ավարտել կարիերաս եւ հեռանալ անհաղթահարելի: Սակայն Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալը թույլ չտվեց ինձ անել դա: Ես մեծ ցանկություն ունեմ մասնակցել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին: Միանշանակ, կմասնակցեմ հաջորդ տարի Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հուսով եմ՝ առաղջությունս թույլ կտա հանդես գալ նաեւ Ռիո դե Ժանեյրոյի Խաղերում»,- 30-ամյա Իսինբաեւայի խոսքը փոխանցում է «Весь спорт»-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։