Մոուրինյոն ներկա կլինի КХЛ-ի հանդիպման

13:40   4 փետրվարի, 2019

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոն հրավիրվել է Օմսկի «Ավանգարդի» եւ պետերբուրգյան ԲՄԱ-ի միջեւ Հոկեյի միջմայրցամաքային լիգալի (КХЛ) կանոնավոր առաջնության հանդիպմանը:

«Р-Спорт»-ի համաձայն՝ պորտուգալացի մասնագետը խաղի պատվավոր հյուրը լինելուց բացի, կկատարի խաղի առաջին նետումը: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 4-ին մերձմոսկովյան Բալաշիխայում:

Հիշեցնենք, որ 56-ամյա Մոուրինյոն դեկտեմբերին էր հեռացել «Մանչեսթեր Յունայթեդից», որը գլխավորում էր 2016 թվականից: Այդ ընթացքում մանչեսթերցիները նվաճել են Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը:  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։