«Նապոլի» - «Սամպդորիա»՝ 3:0 (տեսանյութ)

22:51   2 փետրվարի, 2019

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Նապոլին» տանը մրցեց «Սամպդորիայի» հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով:

Իտալացի Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը առաջին երկու գոլերը խփեց երկու րոպեում: Առաջին խաղակեսում աչքի ընկան հարձակվողներ, լեհ Արկադիուշ Միլիկն ու իտալացի Լորենցո Ինսինյեն: Վերջին րոպեին երրորդ գոլը խփեց իտալացի հարձակվող Սիմոնե Վերդին, որը 83-րդ րոպեին փոխարինել էր Ինսինյեին:

«Նապոլին» 51 միավորով երկրորդ տեղում է եւ 8 միավոր հետ է մեկ հանդիպում քիչ անցկացրած «Յուվենտուսից»: «Սամպդորիան» ունի 33 միավոր եւ 6-րդն է:

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Նապոլի» - «Սամպդորիա»՝ 3:0 (տեսանյութ)

Արկադիուշ Միլիկ, 25, Լորենցո Ինսինյե, 26, Սիմոնե Վերդի, 90



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։