«Տոտենհեմը» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ)

18:53   2 փետրվարի, 2019

Անգլիայի առաջնության 25-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց «Նյուքասլին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գոլը խփեց հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը:

«Տոտենհեմը» 57 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Մանչեսթեր Սիթին» ունի 56 միավոր:

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Տոտենհեմ» - «Նյուքասլ»՝ 1:0 (տեսանյութ)

Սոն Հին Մին, 83



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։