00:12 2 փետրվարի, 2019«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» առաջիկա դիմակայության մասին:
«Կլինի գերազանց դիմակայություն, երկու հրաշալի հանդիպում: Երկու թիմերն էլ կպայքարեն ամենաբարձր արդյունքի համար: Կունենանք լրացուցիչ ծանրաբեռնվածություն: Բայց կարծում եմ, որ երկրպագուները կհավանեն այս կիսաեզրափակիչը: Առաջնությունում «Ռեալը» վատ էր մեկնարկել, բայց հիմա Սոլարիի թիմն ավելի լավ է հանդես գալիս եւ բարդ կլինի»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Marca-ն:
Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 6-ին, պատասխան հանդիպումները՝ փետրվարի 27-ին: Երկրորդ զույգը կազմել են «Բետիսն» ու «Վալենսիան»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.