Ծնվել է Ֆյոդոր Եմելյանենկոյի 5-րդ դուստրը

15:37   1 փետրվարի, 2019

Ծնվել է խառը մենամարտերի ռուսաստանցի հայտնի մարզիկ Ֆյոդոր Եմելյանենկոյի 5-րդ զավակը: Դա 42-ամյա մարտիկի 5-րդ դուստրն է:

Եմելյանենկոյի ավագ դուստր Մարիան 19 տարեկան է, փոխանցում է «Спорт-Экспресс»-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆյոդոր Եմելյանենկոն Bellator-ի Մեծ մրցանակի ծանր քաշային կարգի եզրափակիչում Ֆյոդոր Եմելյանենկոն նոկաուտով պարտվել էր ամերիկացի Ռայան Բեյդերին: Մենամարտը տեւել էր 35 վայրկյան: Այդ մենամարտից հետո ռուս մարտիկի մարզիչ Պիտեր Տայսեն հայտարարել էր, որ նա կարող է ավարտել կարիերան:

Ֆյոդոր Եմելյանենկոն անցկացրել է 45 մենամարտ, տարել 38 հաղթանակ ու կրել 6 պարտություն: Եվս մեկ մենամարտ չեղյալ է հայտարարվել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։