«Արսենալի» կիսապաշտպանը տեղափոխվել է «Լայպցիգ»

12:11   1 փետրվարի, 2019

Լոնդոնի «Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռուն տեղափոխվել է գերմանական «Լայպցիգ», հաղորդում է ակումբի կայքը:

Գերմանական ակումբը մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել է 18-ամյա ֆուտբոլիստին, որը կխաղա 18 համարի մարզաշապիկով:

Էմիլ Սմիթ-Ռուն «Արսենալի» գլխավոր թիմում նորամուտը նշել է 2018 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում նա լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 7 հանդիպում եւ խփել 4 գոլ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։