#Corner Սամվել Սուքիասյանի հետ. Բացառիկ հարցազրույց Արթուր Սարկիսովի հետ, Մխիթարյանի վերադարձի սպասումով

09:09   1 փետրվարի, 2019

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 16-րդ թողարկումը՝ հայկական ֆուտբոլում անցած օրերին տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների ամփոփմամբ:

#Corner-ը զրուցել է Կրասնոյարսկի «Ենիսեյի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի հետ: Նա պատմել է ռումիական «Վիտորուլի» հետ ստուգողական խաղում ձեւակերպած դուբլի, ակումբային գործերի, Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի շանսերի մասին:

32-ամյա ֆուտբոլիստը խոսել է նաեւ Ռուսաստանի առաջնությունում օտարերկրյա խաղացողների քանակի սահմանափակման մասին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները Լոնդոնի «Արսենալի» ընդհանուր խմբում: Հայ ֆուտբոլիստը նկարահանվել է նաեւ Adidas-ի գովազդային հոլովակում:

#Corner-ը ներկայացնում է արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստների մրցելույթները:

Հայկական ակումբները շարունակում են ակտիվություն դրսեւորել տրանսֆերային շուկայում: #Corner-ն առանձնացրել է հայկական ակումբների նշանակալի ձեռքբերումները:

Հայկական թիմերը մարզումային հավաքների ընթացքում անցկացնում ստուգողական հանդիպումներ, ռուսական «Արմավիրն» ավարտեց հավաքը Երեւանում, տեղի է ունեցել Արցախում կայանալիք չճանաչված երկրների Եվրոպայի առաջնության վիճակահանությունը: Այդ ամենի մասին #Corner-ում: Վերջում էլ զավեշտալի դրվագներ տարբեր երկրներից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։