Gibraltar Masters. Lեւոն Արոնյանի ու Հրանտ Մելքումյանի վերջին մրցակիցները

14:25   31 հունվարի, 2019

Ջիբրալթարում ավարտին մոտեցող Gibraltar Masters մրցաշարում հունվարի 31-ին անցկացվում է վերջին՝ 10-րդ տուրը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցում է անգլիացի գրոսմայստեր Դեւիդ Հոուելի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը սեւերով խաղում է չեխ Դավիդ Նավարայի հետ, իսկ կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանի վերջին մրցակիցը հոլանդացի Ջերարդ Ուիլինգն է:

Վերջին տուրից առաջ Լեւոն Արոնյանը եւ Հրանտ Մելքումյանը վաստակել են 6.5-ական միավոր եւ մեկական միավոր զիջում են միանձնյա առաջատար, 20-ամյա ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմեւին: 2-4-րդ տեղերը բաժանող 3 շախմատիստները հավաքել են 7-ական միավոր: Էլինա Դանիելյանն ունի 4 միավոր:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Gibraltar Masters-ի գործող հաղթողն է: Նախորդ տարի հայ գրոսմայստերը եզրափակիչ թայ-բրեյքում ուժեղ էր գտնվել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից:

Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ: Գումարային պարգեւ կստանան 1-15-րդ տեղ գրաված շախմատիստները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։