2018-ին ակումբները կատարել են մոտ 7 միլիարդ դոլարի 16533 միջազգային տրանսֆեր

22:23   30 հունվարի, 2019

2018 թվականին ֆուտբոլային ակումբները նոր խաղացողների ձեռք բերելու համար ծախսել են 7.03 միլիարդ դոլար: Տվյալը ներկայացրել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան: Այդ ցուցանիշը 10 տոկոսով գերազանցում է 2017 թվականի ընդհանուր ծախսը: 2017-ին ակումբներւ ծախսել էին 6.37 միլիարդ դոլար: Գումարի մեծ մասը ծախսել են ՈւԵՖԱ-ն ներկայացնող երկրների թիմերը՝ 78 տոկոս:

2018-ին 3975 ակումբ կատարել է 16533 միջազգային տրանսֆեր 175 երկրներ ներկայացնող ֆուտբոլիստների մասնակցությամբ:

Ամենաթանկ տրանսֆերը ֆրանսիացի Կիլիան Մբապեինն է՝ մոտ 200 միլիոն դոլար: Նա «Մոնակոյից» ՊՍԺ էր տեղափոխվել վարձակալությամբ 2017-ն, սակայն տրանսֆերն իրականացվել է 2018-ի ամռանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։