Հայ ձյուդոիստները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի

17:15   30 հունվարի, 2019

Պորտուգալիայում  փետրվարի 1-4-ը կանցկացվի «Եվրոպա օփեն» ձյուդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որի մասնակիցների թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչներ, հրազդանցի Շահեն Աբաղյանը (60 կգ) եւ երեւանցի  Դավիթ Սարգսյանը (81 կգ): Ձյուդոիստներին մրցավայր կուղեկցի մարզիչ Տիգրան Բաբայանը, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հայաստանի ներկայացուցիչներ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) եւ Արսեն Խանջյանը (90 կգ) կմասնակցեն Փարիզում (փետրվարի 10-12) եւ Դյուսելդորֆում (փետրվարի 22-24) անցկացվելիք միջազգային մրցաշարերին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։